Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

20 Հունիս, Հինգշաբթի | 01:50
ՍՊՈՐՏ
News Interview Analytics Gallery
Սամվել Խաչատրյանը դժգոհ է ծանրորդներից
Տեղադրվել է 15-12-2011
Լոնդոնի օլիմպիադայի համար հայ ծանրորդները նվաճել են 6 վարկանիշ` 4-ը տղամարդկանց, 2-ը կանանց համար:
«Ես դժգոհ եմ աշխարհի առաջնության մասնակցությունից: Ուսումնամարզական հավաքները լիարժեք կազմակերպվել են, վերականգնիչները տրվել են: Երեւի անհաջողություն էր»,- ասում է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

Վնասվածքներ ստացած մարզիկների մասին պարոն Խաչատրյանն ասաց, որ բուժում են ստանում: Երեկ Մոսկվայում վիրահատել են Հռիփսիմե Խուրշուդյանի թեւը, ծնկի բուժում է ստանում նաեւ Մելինե Դալուզյանը: Նրանք Հայաստան են վերադառնալու վաղը: Հռիփսիմեն էլ արդեն հունվարի 20-ին կմեկնի Ծաղկաձոր` ուսումնամարզական հավաքի: Տիգրան Մարտիրոսյանն էլ դեռ մրցահարթակ բարձրանալուց առաջ էր ուսի ցավ զգացել, ուստի 190 կգ-ին մոտեցել էր միայն վարկանիշային միավորներ բերելու համար:

Այս տարի Ծանրամարտի ֆեդերացիան Հայաստան է բերել 55 մեդալ` 17 ոսկե, 13 արծաթե, 25 բրոնզե: Ցուցանիշը նախորդ տարվան զիջում է, սակայն ֆեդերացիայի նախագահն այս տարվա ձեռքբերումն է համարում այն, որ առաջին անգամ ունեցանք պատանիների աշխարհի չեմպիոն եւ մասնակցեցինք համաշխարհային ունիվերսիադային:

Աշխարհի ուսանողական առաջնությունում Աղասի Աղասյանը դարձավ չեմպիոն, Հայկ Հակոբյանն էլ գրավեց 4-րդ տեղը, սակայն բրոնզե մեդալակիր եգիպտացի մարզիկը որակազրկվել էր, եւ Հայկը տեղափոխվեց 3-րդ հորիզոնական:

2012 թ-ին եւս միջազգային մի քանի կարեւոր մրցաշարեր կան, սակայն գլխավորը «Լոնդոն 2012»-ն է: Թե այնտեղ ով կներկայացնի Հայաստանը, կորոշի մարզչական կազմը: Ընդ որում` ապրիլի 6-ից 15-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը առաջատար ծանրորդները չեն մասնակցելու. պատրաստվելու են օլիմպիադային:

Նշենք նաեւ, որ ֆեդերացիան Նազիկ Ավդալյանին առաջարկել է զբաղվել մարզչական կարիերայով, սակայն Նազիկը դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Ծովինար Կարապետյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Ք. Երևան, Աբովյան 9
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am, yehc@msy.am