Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

19 Մայիս, Կիրակի | 13:46
ՍՊՈՐՏ
News Interview Analytics Gallery
Տարվա լավագույն մարզչի թեկնածուներն արդեն հայտնի են
Տեղադրվել է 18-11-2011
Այդ կոչմանը հավակնում են 10 մարզիչներ:
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է նաեւ «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթի քվեարկության սկիզբը: Նշենք, որ քվեարկությունը կտեւի մինչեւ 2011 թ-ի նոյեմբերի 24-ը ներառյալ:

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում առաջադրված են հետեւյալ հավակնորդները`
1. Արկադի Անդրեասյան («Արարատ»),
2. Սեւադա Արզումանյան («Ուլիս»),
3. Վարդան Բիչախչյան («Շիրակ»),
4. Յոզեֆ Բուբենկո («Միկա»),
5. Արմեն Գյուլբուդաղյանց («Իմպուլս»),
6. Աբրահամ Խաշմանյան («Գանձասար»),
7. Վարդան Մինասյան (Հայաստանի ազգային հավաքական, «Փյունիկ»),
8. Ռաֆայել Նազարյան (Հայաստանի երիտասարդական հավաքական, «Բանանց»),
9. Վարազդատ Ավետիսյան (Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական),
10. Սուրեն Չախալյան (Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքական):

Ըստ կարգի «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի որոշման իրավունքը տրվում է`
1. ՀՖՖ գործկոմի անդամներին,
2. 2011 թ-ի Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահներին,
3. 2011 թ-ի Բարձրագույն խմբի մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին,
4. 2011 թ-ի Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագներին,
5. 2011 թ-ի Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներին եւ տեսուչներին,
6. ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Հ.Գ.: Հավելենք, որ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի ցուցակի մեջ ընդգրկվում են`
1. Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների թիմերի գլխավոր մարզիչները,
2. Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները,
3. Քվեարկողներին առաջարկվում է վերը նշված սկզբունքով կազմված մարզիչների ցուցակը, որից պետք է ընտրել լավագույն երեքին (ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված իրենց ակումբի թեկնածուի օգտին),
4. Միավորների հաշվարկը կատարվելու է հետեւյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր,
5. Միավորների հաշվարկը կատարվում է ՀՖՖ մամուլի քարտուղարության կողմից, եւ արդյունքները հրապարակվում են ԶԼՄ-ներում:

Քվեաթերթիկը ՀՖՖ պետք է ներկայացնել փակ ծրարով:

Հարություն Ծատրյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Ք. Երևան, Աբովյան 9
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am, yehc@msy.am