Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

21 Մայիս, Երեքշաբթի | 00:48
ՄՇԱԿՈՒՅԹ
News Interview Analytics Gallery
Աշխարհի միմերը Ծաղկունյաց հրապարակում
Տեղադրվել է 13-08-2012
Արդեն երեք օր է, ինչ Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում և այլ հատվածներում անցկացվում են տարբեր երկրներից ժամանած միմերի պարային մնջախաղի վարպետության մասնագիտացված դասընթացներ:
Լեոնիդ Ենգիբարյանի անվան «PANTOMIME FEST» մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնի շրջանակներում հանդես են գալիս անհատ մնջախաղացներ և մնջախաղի թատերախմբեր. Մատեո Չոնինին (Իտալիա), Մակոտո Ինոուեն (Ճապոնիա), Գլեն Խավիերը (Դանիա), Փոլանդ Թիեթր թատերախումբը (Լեհաստան), Սերգեյ Չերվյակովը (Ղազախստան), ինչպես նաև Հայաստանի 4 թատրոններ: Փառատոնի հատուկ հյուրն է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստ ակադեմիայի պրոֆեսոր Ելենա Մարկովան:
Ամենախոշոր վարպետության դասն էլ հենց նա է անցկացնելու:

Այս տարի փառատոնի ամենակարևոր իրադարձությունը Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզաձույլ արձանի տեղադրումն է Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում: Արձանի բացմանն ընդառաջ կկազմակերպվի մեծ ֆլեշ-մոբ, որի ընթացքում վարպետության դասընթացների մասնակիցները միասին կփորձեն կատարել մեծ ծաղրածուի ամենահայտնի շարժումները:

Նշենք, որ մնջախաղի փառատոնը հիմնադրվել է 2008 թվականին և Ծաղկաձորում անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Իսկ Լեոնիդ Ենգիբարյանի անունը փառատոնը կրում է 2010 թվականից:

Փառատոնը կազմակերպում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը և Ծաղկաձորի քաղաքապետարանը:

Լուսինե Սարգսյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Ք. Երևան, Աբովյան 9
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am, yehc@msy.am