|
|
|
|
19 Մայիս, Կիրակի | 19:35
|
|
ՍՊՈՐՏ |
|
|
|
Թիավարության ֆեդերացիան առանց նախագա՞հ է մնացել
Տեղադրվել է 01-08-2012
Նախկին նախագահ Հրաչիկ Խուդոյանն ազատման դիմում է ներկայացրել, իսկ պաշտոնի հավակնորդները չեն շտապում բարձրաձայնել:
Խորհրդային Հայաստանում հայ թիավարները միջազգային մրցաշարերի մասնակցում էին ԽՍՀՄ թիմի կազմում: Որպես առանձին կառույց` Հայաստանի ֆեդերացիան 1994 թ-ին կազմավորվել է մի քանի էնտուզիաստների ջանքերով, ովքեր այդ տարիներին նախընտրել էին մնալ Հայաստանում:
Հայ թիավարների հաջողությունների մասին խոսելիս ֆեդերացիայի ներկայացուցիչները հիշում են միայն միջազգային այս կամ այն ստուգատեսում լավագույն տասնյակում (կամ տասնհնգյակում) հայտնվելը: Ավելի բարձր արդյունքներ երբեմն-երբեմն գրանցում էին պատանիները: Սակայն, ինչպես պարզվեց, այդ կարգի մրցումներն էլ ամենամյա բնույթ չեն կրում: Մարզիչների պատմելով` տարեկան մեկ կամ առավելագույնը երկու միջազգային ուսումնամարզական հավաքի են մասնակցում (2-3 մարզիկ), լինում են տարիներ էլ, որ ընդհանրապես երկրից դուրս չեն գալիս: Պատճառներից ամենագլխավորը ֆինանսների բացակայությունն է: Այսպես է պնդում Հայաստանի թիավարության ֆեդերացիայի նախկին գործադիր տնօրեն Սամսոն Պողոսյանը: Վերջին 2 տարիներին ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվել է 7 մլն դրամ: Եվ գումարները չեն բավարարում ոչ միայն այլ երկրներ մեկնելու, այլեւ տեղում որակ ապահովելու համար: Պարոն Պողոսյանի կարծիքով` այսօր սպորտում ամենաչպաշտպանված խավը մարզիչներն են. «Մարզիչը ստանում է 40.000 դրամ աշխատավարձ: Վաստակավոր մարզիչ ես, մի 10.000 ավելանում է, սպորտի վարպետ ես` 1200: Դրա համար էլ մարզիչը երկու-երեք տեղ է աշխատում, ու սպորտը նրա համար դառնում է երկրորդական: Կարող է մի քանի մարզաձեւերի մարզիչներ լավ վարձատրվում են, բայց դա չի նշանակում, որ ամբողջ սպորտում է այդպես»: Հայաստանում ընդհանուր առմամբ թիավարությամբ զբաղվում է շուրջ 120 հոգի: Մարզվում են ոչ միայն Երեւանում, այլեւ հարակից մի քանի մարզերում` Կոտայք, Արմավիր: Գործում են երկու մարզադպրոցներ, որոնք, սակայն, մարզական գույքից այնքան էլ դժգոհ չեն, բայց… «Լավ պայմաններում չենք մարզվում, որ ավելին սպասենք: Մեր հիմնական թերությունները գալիս են մարզումներին խանգարող հանգամանքներից. լճերի մակարդակներն անկայուն են պահում: Կարող ես այսօր տեսնել այս մակարդակի լիճ, մեկ շաբաթ հետո, հնարավոր է, ընդհանրապես ջուր չլինի այնտեղ: Դրա համար էլ չենք կարողանում մարզվել եւ լավ արդյունքներ ստանալ: Լճերը հավանաբար իջեցնում են էլեկտրակայանները` ՀԷԿ-երն աշխատեցնելու համար: Ոչ ոք ոչ մի անգամ ուշադրություն չի դարձնում, որ այդ ամենից տուժում է մարզաձեւը: Պարզ է, որ այս մարզաձեւից ոչ մի շահույթ չկա, բայց ՀԷԿ-երից՝ կա: Եթե ջուրն այսպիսի պայմաններում մնա, դժվար թե միջազգային մրցասպարեզում լավ արդյունք ցույց տանք»,- հարցազրույցներից մեկում ասել է ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Հրաչիկ Խուդոյանը: Պատկերասրահ` Հայ թիավարների մարզումները Ծովինար Կարապետյան |
Վերջին Լուրեր
Իրադարձություն
|
|
Հարցազրույց | Վերլուծություն | ՊատկերասրահԳլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |