Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

23 Մայիս, Հինգշաբթի | 12:48
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
News Interview Analytics Gallery
Ծրագիրն ամփոփվեց. բոլորը գոհ են
Տեղադրվել է 27-07-2012
Ամփոփվեց «Երիտասարդական համագործակցության օրեր» միջազգային երիտասարդական ամառային դպրոցը:
10 օրերի ընթացքում նախկին ԽՍՀՄ-ի մի շարք երկրների շուրջ 120 երիտասարդներ համախմբվեցին մեկ ծրագրի շուրջ, որի նպատակն է եվրոպական հարթակում համախմբել ակտիվ երիտասարդներին: Ծրագրի մեծ ձեռքբերումներից էր «Համագործակցություն» միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպության ստեղծումը, որի հիմնադիր անդամ է նաեւ Հայաստանը:

Հուլիսի 25-ին «Իտառ-Տասս» լրատվական գործակալությունում տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ ասուլիսը:

Ներկաները նախ ամփոփեցին ծրագիրը, ներկայացրին ծրագրի պատմությունը եւ անդրադարձան թե՛ դրական, թե՛ բացասական կողմերին:

«ՌԴ նախագահն իր ելույթներում բազմիցս անդրադարձել է ԱՊՀ երկրների ինտեգրացիոն խնդիրներին, եւ ՀԿ-ի ստեղծումը այդ ինտեգրացիան երիտասարդական հարթակում որոշ չափով իրականացնելու հնարավորություն տվեց»,- ասաց «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության փոխնախագահ Գրիգորի Լվովիչը:

Կարեւորվեց հատկապես «Համագործակցություն» ՀԿ-ի ստեղծումը, որն օրինակ է այն բանի, որ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ համախմբվեցին մի նպատակի շուրջ: Կազմակերպիչների համար ուրախալի էր նաեւ այն փաստը, որ պատվիրակ երկրների շարքում են Վրաստանն ու Հվ. Օսեթիան:

Տաջիկստանի ներկայացուցիչ Շախա Խոլովան իր մտահոգությունը հայտնեց այն առնչությամբ, որ «Էթնոաշխարհ» տուրիստական կենտրոնում կա Տաջիկստանի սենյակ, սակայն այն փակ է: «Միջազգային համագործակցություն» հիմնադրամի նախագահ Անդրեյ Սոկոլովը հավաստիացրեց, որ պատվիրակների` Մոսկվա վերադառնալու ժամանակ արդեն իսկ սենյակը բացված է եղել: Նշենք, որ Հայաստանը նույնպես ունի ներկայացուցչական սենյակ, սակայն ի տարբերություն մյուս երկրների սենյակների` Հայաստանն ու Վրաստանը միասին են ներկայացված:

Ծրագիրն ամբողջովին ամփոփվեց երեկույթի ընթացքում: Երկրների պատվիրակները հանդես եկան ելույթներով եւ կենացներով: Ի դեպ, ինչպես նկատեցին օտարազգի պատվիրակները, երեկոյի ընթացքում հայերն առանձնացան իրենց կենացներով:

Նշենք, որ մինչեւ դեկտեմբեր վերջնականապես կգրանցվի եւ իրավաբանական անձի կարգավիճակ կստանա «Համագործակցություն» միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպությունը: Պատվիրակ երկրների հաջորդ հանդիպումը նախատեսվում է ձմռանը:

Լուսինե Սարգսյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Ք. Երևան, Աբովյան 9
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am, yehc@msy.am