Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

24 Մայիս, ՈՒրբաթ | 05:50
ՍՊՈՐՏ
News Interview Analytics Gallery
Այն 13 հոգին, ովքեր Հայաստան են բերել օլիմպիական ոսկին
Տեղադրվել է 26-07-2012
Վերջին անգամ` 1996 թ-ին, մեր երկրից օլիմպիական ոսկի է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը:
Իսկ 1952 թ-ին Հայաստանից առաջին օլիմպիական չեմպիոն է հռչակվել մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը:

Օլիմպիական խաղերը սկիզբ են առել Հին Հունաստանում, սակայն 4-րդ դարում արգելվել են: Ֆրանսիացի բարոն Պիեր դե Կուբերտենի ջանքերով դրանք վերսկսվել են 19-րդ դարում: Ամառային օլիմպիական խաղերն անցկացվում են 1896 թ-ից ի վեր` յուրաքանչյուր չորս տարին մեկ, բացառություն են կազմել համաշխարհային երկու պատերազմների տարիները:

1924 թվականից սկսեցին կազմակերպվել նաեւ ձմեռային օլիմպիական խաղերը, որոնք սկզբում տեղի էին ունենում ամառային խաղերին զուգահեռ: Սակայն 1994 թվականից դրանք անցկացվում են երկու տարվա տարբերությամբ:

Ներկայացնում ենք բոլոր տարիների հայ օլիմպիական չեմպիոններին: Առայժմ նրանք 13-ն են:

Հրանտ Շահինյան - 1952 թ-ի Հելսինկիի 15-րդ օլիմպիական խաղեր, մարմնամարզություն:

Ալբերտ Ազարյան - 1956, 1960 թթ-ի օլիմպիական խաղեր, մարմնամարզություն:

Վլադիմիր Ենգիբարյան – 1956 թ-ի Մելբուռնի 16-րդ օլիմպիական խաղեր, բռնցքամարտ:

Իգոր Նովիկով - 1956, 1964 թթ-ի 16 եւ 18-րդ օլիմպիական խաղեր, լողորդ:

Ֆաինա Մելնիկ – 1972 թ-ի Մյունխենի 20-րդ օլիմպիական հոբելյանական խաղեր, աթլետիկա, սկավառակի նետում:

Յուրի Վարդանյան – 1980 թ-ի Մոսկվայի օլիմպիական խաղեր, ծանրամարտ:

Էդուարդ Ազարյան – 1980 թ-ի Մոսկվայի օլիմպիական խաղեր, մարմնամարզություն:

Օգսեն Միրզոյան – 1988 թ-ի Սեուլի օլիմպիական խաղեր, ծանրամարտ:

Լեւոն Ջուլֆալակյան – 1988 թ-ի Սեուլի օլիմպիական խաղեր, հունահռոմեական ըմբշամարտ:

Իսրայել Միլիտոսյան – 1992 թ-ի Բարսելոնայի օլիմպիական խաղեր, ծանրամարտ:

Մնացական Իսկանդարյան – 1992 թ-ի Բարսելոնայի օլիմպիական խաղեր, հունահռոմեական ըմբշամարտ:

Հրաչյա Պետիկյան – 1992 թ-ի Բարսելոնայի օլիմպիական խաղեր, հրաձգություն:

Արմեն Նազարյան – 1996 թ-ի Ատլանտայի օլիմպիական խաղեր, հունահռոմեական ըմբշամարտ:

Հիշեցնենք, որ չեմպիոններից երկուսի` Օգսեն Միրզոյանի եւ Լեւոն Ջուլֆալակյանի զավակները`Առաքել Միրզոյանն ու Արսեն Ջուլֆալակյանը, այս տարի մասնակցում են Լոնդոնի օլիմպիական խաղերին: «Eritasard.am»-ը նրանց մաղթում է գերազանցել չեմպիոն հայրիկների հաջողությունը:

Ծովինար Կարապետյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Ք. Երևան, Աբովյան 9
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am, yehc@msy.am