Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

24 Մայիս, ՈՒրբաթ | 03:58
ՍՊՈՐՏ
News Interview Analytics Gallery
Ինտելեկտուալն ու սպորտայինը` օլիմպիական խաղերին ընդառաջ
Տեղադրվել է 25-06-2012
Հայ դպրոցականները մրցում էին սպորտային գիտելիքներով:
2012 թ-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերին ընդառաջ Բրիտանական խորհուրդը կազմակերպել էր «Գանձերի որոնում» խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին 5 դպրոցների 30 սաներ, այդ թվում` Գյումրիից եւ Նոյեմբերյանից:

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներից մինչեւ արվեստում աշխարհի թիվ մեկ մարզական միջոցառման արտացոլումը լինելու է աշակերտների ուշադրության կենտրոնում: «Գանձերի որոնում» միջոցառման հաղթողին որոշելու համար 13-ից 16 տարեկան աշակերտները պատասխանում էին անգլերենով տրվող հարցերին, կատարում սպորտային առաջադրանքներ: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում ստանալով կողմնորոշիչ տառ` առաջինը պետք է գուշակեին «թաքնված» բառը:

Հաղթող թիմը, Բրիտանական խորհրդի մրցանակներից բացի, նաեւ անգլերեն լեզվի միջազգային ճանաչում ունեցող «Young Learners» քննությունը հանձնելու հնարավորություն ստացավ:

«Մենք շատ ենք կարեւորում օլիմպիական գաղափարների տարածումը: Շատ կարեւոր է, որ երեխաներն ու պատանիները լինեն այդ ամենի գաղափարակիցը: Բրիտանական խորհրդի հետ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, եւ հուսով եմ` դրանց պտուղները կտեսնենք մոտ ապագայում»,- նշեց միջոցառմանը ներկա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 27-ին, եւ ավելի քան 10.000 օլիմպիական եւ շուրջ 4000 պարալիմպիկ մարզիկներ կպայքարեն հաղթանակի համար: Խաղերի ընթացքում կվաճառվի 8 միլիոն տոմս: 1896 թվականից սկսած անգլիացի մարզիկներն անընդմեջ մասնակցել են բոլոր խաղերին, իսկ Լոնդոնն օլիմպիական խաղերի մայրաքաղաք է եղել 1908 եւ 1948 թվականներին:

Ինչպես նախարար Ռոստոմյանն է վստահեցնում, ուսումնամարզական գործընթացների եւ տեխնիկական հագեցվածության հետ կապված ոչ մի խնդիր չկա, եւ բոլոր մարզիկներից, ովքեր ձեռք են բերել օլիմպիական վարկանիշ, սպասվում են լավ արդյունքներ:

Ծովինար Կարապետյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Ք. Երևան, Աբովյան 9
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am, yehc@msy.am