|
|
|
|
20 Մայիս, Երկուշաբթի | 21:09
|
|
ԺԱՄԱՆՑ |
|
|
|
Հայտնի ու հաջողակ մարդիկ մեկտեղվել էին մեկ վայրում
Տեղադրվել է 15-06-2012
Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին, գործարարներին մեկ վայրում է միավորել «Elite Life Fair» 5-րդ ցուցահանդեսը:
«Golden Palace» հյուրանոցային համալիրում արդեն 5-րդ անգամ կազմակերպվել է «Elite Life Fair» շքեղության եւ նրբաճաշակության ցուցահանդեսը, որն այս անգամ երկօրյա է. այնքա՜ն բան կա ցուցադրելու, որ մեկ օրը գուցե այլեւս չի բավարարում կազմակերպիչներին: Հարկ է նշել, որ «Elite Life Fair» միջոցառումը հայկական ամենաշքեղ բիզնես-ցուցահանդեսն է, որին անհամբերությամբ է սպասում հայկական բիզնես աշխարհը. չէ՞ որ հենց նրանք են երեկոյի գլխավոր աստղերն ու բոլորի ուշադրության առանցքը: Շքեղության եւ նրբաճաշակության այս ցուցահանդեսը չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվել է «Elite Life» ամսագրի եւ «Էլ Հոլդինգ» ընկերության կողմից:
Ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ էլ «Elite Life Fair» ցուցահանդեսին ներկայացված էին ոսկյա թանկարժեք զարդեր, մարգարտյա նրբագեղ քարեր, բարձրակարգ տեխնիկա, շքեղ ավտոմեքենաներ, յուրօրինակ կենցաղային պարագաներ... Այսպես կարելի է երկար շարունակել: Ինչպես նշեցին իրական գլամուր հիշեցնող երեկոյի կազմակերպիչները, այս տարի ցուցահանդեսի մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 հանրահայտ ընկերություններ: Բացի դրանից՝ ցուցահանդեսի հատուկ հյուրերի թիվն այս անգամ գերազանցում էր 5000-ից՝ հեղինակավոր եւ խոշոր գործարարներ, շոու-բիզնեսի աստղային ու ճանաչված ներկայացուցիչներ, քաղաքական հայտնի գործիչներ, ինչպես նաեւ անվանի հյուրեր արտերկրից: Գլամուրային երեկոյի բացման հանդիսավոր արարողությունը կատարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նույնպես ցուցահանդեսի հատուկ հյուրերից մեկն էր: Երեկոյի բարձր տրամադրությունն իրենց լավագույն ու հայտնի կատարումներով ապահովում էին «Mezzo» ակումբի երաժիշտները. ջազ երաժշտության ելեւէջների ներքո ցուցահանդեսի մասնակից ընկերությունները ներկայացնում էին իրենց նոր ապրանքատեսակները: Արդեն վաղը՝ հունիսի 16-ին` երեկոյից հետո, բոլոր ցանկացողներին սպասվում է «After Party» «KAMI» ակումբում: Պատկերասրահ` «Elite Life Fair» 5-րդ ցուցահանդես Հարություն Ծատրյան |
Վերջին Լուրեր
Իրադարձություն
|
|
Հարցազրույց | Վերլուծություն | ՊատկերասրահԳլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |