Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

21 Մայիս, Երեքշաբթի | 10:23
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
News Interview Analytics Gallery
3 օր Երեւանը բացօթյա «ընթերցասրահ» է դառնալու
Տեղադրվել է 14-06-2012
Հունիսի 21-ից 24-ը «Ֆլեշմոբ դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն իրականացնելու է ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոնը»։
Դրա շրջանակում հանրային վայրերում կազմակերպվում է բացօթյա ընթերցանություն։ Այս տարի փառատոնը կազմակերպվում է երրորդ անգամ եւ ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումների շարքում։

«Բացօթյա ընթերցանության փառատոնի» նպատակն է միավորել երիտասարդությանը, վերացնել հասարակական վայրերում ընթերցելու բարդույթը,
ամրապնդել սերը գրքի հանդեպ ու զարգացնել բացօթյա ընթերցանության մշակույթը:

«Բացօթյա ընթերցանության փառատոնի» մեկնարկը կտրվի հունիսի 21-ին: Միջոցառման շրջանակում ժամը 14:00-22:00-ից իրականացվելու է «Նվիրիր գիրք» ակցիան: Դրա ընթացքում մարդիկ գրքեր են նվիրում գրադարաններին, ապա կայանում է բացօթյա զանգվածային ընթերցանություն: Դրան կհաջորդի փառատոնի բացման համերգը` հեղինակային կատարողների մասնակցությամբ։ Համերգի ընթացքում ներկայացվելու է նաեւ միջոցառման շրջանակում հրատարակված «Հեղինակային երգի ժողովածու» գիրքը։

«Նվիրի՛ր գիրք» ակցիան կիրականացվի ժամը 14:00-18:00, բացօթյա ընթերցանությունը` 18:00-20:00-ը, իսկ հեղինակային կատարողների համերգը` 20:00-22:00-ը: Համերգին ելույթ կունենան հայտնի կատարողներ Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Էդուարդ Զորիկյանը, Սարգիս եւ Գագիկ Շիբոյանները, Արմեն Ադամյանը, Քրիստ Մանարյանը եւ այլք:

Ներկայացնում ենք փառատոնային մյուս օրերի ժամանակացույցը.

Մանուկները եւ ընթերցանությունը

Հունիսի 22-ին` ժամը 17:30-20:00, Սիրահարների այգի

Երեխաները մասնակցելու են բացօթյա ընթերցանության, ինչպես նաեւ միջոցառման շրջանակում երեխաներին ներկայացվելու են մանկական նոր հրատարակված գրքեր եւ այլ նյութեր։ Երեխաների համար կազմակերպվելու է հատուկ հեքիաթասացություն։

Հանդիպում-քննարկում գրողների հետ

Հունիսի 23-ին` ժամը 18:30-20:00, Սիրահարների այգի

Հանդիպելու են գրողները եւ ընթերցողները: Նրանք կարող են քննարկել հեղինակներին եւ ընթերցողներին հուզող հարցեր։

Ընթերցանություն Երեւանի հանրային վայրերում

Հունիսի 24ին`ժամը` 16:00-20:00, Երեւանի հանրային վայրեր

Երեւան քաղաքի հանրային վայրերում 30-40 երիտասարդներ ընթերցանություն են կազմակերպելու: Այդ միջոցառումները կազմակերպվում են ֆլեշմոբի ձեւաչափով. սովորական անցորդները տեղյակ չեն լինելու միջոցառման մասին:

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Ք. Երևան, Աբովյան 9
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am, yehc@msy.am