Պատանի ֆուտբոլիստները սկսում են մարզվել
Տեղադրվել է 14-07-2012
Հայաստանի Մ19 տարեկանների ֆուտբոլի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնելու:
Ինչպես հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, հուլիսի 15-ից Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանի ՀՖՖ մարզաբազայում: Ակնկալվում է, որ հավաքը կտեւի մինչեւ հուլիսի 22-ը, որի ընթացքում Մ19 տարեկանների ընտրանին կանցկացնի մեկ ստուգողական հանդիպում. հուլիսի 20-ին կհանդիպեն Հայաստանի Մ19 եւ Մ17 տարեկանների հավաքականները:
Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանը հավաքին հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Արթուր Հովհաննիսյան («Մարտունի-Ալաշկերտ»)
Գեւորգ Հարությունյան («Փյունիկ»)
Արտյոմ Կարապետյան («Ադմիրալտեեց», Ռուսաստան)
Ստեփան Համբարձումյան («Թրուա», Ֆրանսիա)
Պաշտպաններ
Դավիթ Լեւոնյան («Փյունիկ»)
Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»)
Արամ Շահնազարյան («Բանանց»)
Նորայր Սարգսյան («Միկա»)
Վաչիկ Գրիգորյան («Իմպուլս»)
Էդգար Մկրտչյան («Միկա»)
Արթուր Պետրոսյան («Միկա»)
Կիսապաշտպաններ
Ղուկաս Պողոսյան («Փյունիկ»)
Գոռ Մալաքյան («Փյունիկ»)
Արման Մելքոնյան («Փյունիկ»)
Սարգիս Շահինյան («Միկա»)
Դավիթ Զաքարյան («Փյունիկ»)
Անդրանիկ Քոչարյան («Բանանց»)
Հակոբ Լոռեցյան («Իմպուլս»)
Լեւոն Անանյան («Բանանց»)
Դավիթ Ասլանյան («Բանանց»)
Հարձակվողներ
Արարատ Եգանյան («Բանանց»)
Ալբերտ Զոհրաբյան («Փյունիկ»)
Վիուլեն Այվազյան («Փյունիկ»)
Արսեն Փիլոյան («Փյունիկ»)