Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

20 Մայիս, Երկուշաբթի | 05:03
ՄԱՐԶԵՐ
News Interview Analytics Gallery
Ինտելեկտով հաղթածները մեդալներ ստացան
Տեղադրվել է 20-05-2012
Մայիսի 19-ին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում տեղի ունեցավ ինտելեկտուալ մրցույթի մրցանակաբաշխությունը:
Նախորդ ուսումնական կիսամյակում ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի Ուսանողական գիտական ընկերությունը «Facebook» սոցիալական ցանցում ստեղծել էր «Ինտելեկտուալ հարցեր» անվամբ խումբ եւ անցկացրել ինտելեկտուալ խաղ-մրցույթ ( www.eritasard.am): Այս կիսամյակում եւս կազմակերպվեց մրցույթ, որին, սակայն, մասնակցեցին ավելի շատ բուհերի ուսանողներ եւ շրջանավարտներ:

Տեղաբնակ մասնակիցներից բացի` մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ այլ մարզերի ներկայացուցիչներ եւ նախորդ մրցույթի որոշ մրցանակակիրներ:

Այս անգամ եւս մրցանակներ էին սահմանված երկու անվանակարգերում` «Հաղթող» եւ «Լավագույն հարցեր կազմող»: Յուրաքանչյուր անվանակարգում 3 մասնակիցներ պարգեւատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով: Խրախուսական նվերներ եւ շնորհակալագրեր էին նախատեսված առավել ակտիվ 12 մասնակիցների համար:

Մրցանակները հանձնեցին ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ ներկա ղեկավար Սլավիկ Ալավերդյանը եւ նախկին ղեկավար Նարեկ Սահակյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Նելլի Խուդավերդյանը, ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ Վահագն Չոբանյանը, ինչպես նաեւ ՈՒԳԸ փոխնախագահ Վարդուհի Վարդումյանը:

«Լավագույն հարցեր կազմող» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց գյումրեցի Խորեն Տիգրանյանը. «Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին եւ բոլոր մասնակիցներին` իմ կազմած հարցերը գնահատելու համար»: Այս անվանակարգում Խորեն Տիգրանյանին հաջորդեցին Արտուշ Չիբուխչյանը եւ Մերի Ամիրզյանը:

«Հաղթող» անվանակարգում էլ մրցանակների արժանացան Արիս Բլբուլյանը, Արամայիս Խաչատրյանը եւ Արփինե Եգանյանը:

Սասուն Սահակյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Ք. Երևան, Աբովյան 9
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am, yehc@msy.am